Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում


Նիկոլ Փաշինյանը Արմեն Աբազյանին վերանշանակեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Հունվար 12 15:17 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Նախկինում նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը կրում էր տեխնիկական բնույթ, քանի որ Հայաստանում փոփոխված օրենսդրության համաձայն ԱԱԾ տնօրենին նշանակում ու ազատում է պաշտոնից վարչապետը։

Նշենք, որ իշխանությունները նախաձեռնել էին օրենքի փոփոխություն։ Օրենքի փոփոխության համաձայն՝ քաղաքացիական անձը կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն։ Նախկինում արգելք կար, որ պետք է  ԱԱԾ տնօրենը համակարգում 10 տարվա ծառայող լիներ։