«Փորձում էինք կանխել տարածումը կամ բարդացումը, բայց միևնույն է հասանք հիվանդանոց». Հասմիկ Խոջյանը՝ դստեր մասին


«Փորձում էինք կանխել տարածումը կամ բարդացումը, բայց միևնույն է հասանք հիվանդանոց». Հասմիկ Խոջյանը՝ դստեր մասին
Հունվար 11 21:18 2024

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում պատմել է, որ նրա դուստրը՝ Նարէն վատառողջ է՝ հրապարակելով տեսանյութ, որին կից գրել է. «Ոչ մի բալիկ թող երբեք չհիվանդանա: Ի՞նչ է եղել: Մոտ 4-5 օր ՆարԷն հիվանդ է՝ բարձր ջերմում է (գրեթե միշտ 39.5): Սկզբից մտածում էինք ատամներից է, բայց ախր ոչինչ չէր օգնում ու չնայած նրան, որ առաջին իսկ պահից մեր բժշկուհու (ՆարԷի Տատիկի) ճիշտ նշանակումներով ու ցուցումներով փորձում էինք կանխել տարածումը կամ բարդացումը, բայց միևնույն է հասանք հիվանդանոց: Հիվանդանոց հասանք ճիշտ ժամանակ, փառք Աստծո և խուսափեցինք լրիվ ջրազրկումից: Սիստեմաներ ստացանք ու մի քանի ժամ հետո ՆարԷն ունեցավ հոլովակի տեսքը. արդեն լավ է,խաղում է: Դեռ շարունակելու ենք բուժումը ու նորից սիստեմաներ է ստնալու: Մուրացան համալսարանական հիվանդանոցում եղած ժամանակ տեսնում եմ, թե բժիշկներն, բուժքույրերն ու ամբողջ բուժ անձնակազմը ինչքա՜ն մեծ հոգատարությամբ ու սիրով են մոտենում յուրաքանչյուր բալիկին: Ապշել էի նաև համբերատարությունից, որովհետև պատկերացրեք բոլոր մամաները պանիկայով գալիս են՝ երբեմն առանց նույնիսկ մի գրամ պատճառի ու խեղճ բժիշկները ժամերով, հոգատար, համբերատար խոսում են, բացատրում ու հարկ եղած դեպքում ոչ միայն բուժ օգնություն են ցույց տալիս բալիկներին, այլև՝ հոգեբանական օգնություն մամաներին»: