ՊՆ-ն հիշեցնում է բանակի շարքը համալրելուն ուղղված ծրագրերի մասին


ՊՆ-ն հիշեցնում է բանակի շարքը համալրելուն ուղղված ծրագրերի մասին
Հունվար 6 19:34 2024

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվարի 8-ին հանրապետությունում կմեկնարկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:

Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում`

«Պաշտպան հայրենյաց» 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։