Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ


Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Հունվար 6 10:13 2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:

«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին աշխարհի բոլոր անկյուններում և հատկապես Վրաստանում բնակվող հայազգի մեր հայրենակիցներին», - «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահը։