2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին


2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին
Հունվար 6 14:58 2024

ՀՀ ՊՆ-ից հայտնում են.

 
 

«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև  զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքին խոչընդոտելուց»։