Նիկոլի «խաչակրած արշավանքը» մարզպետների և տարատեսակ պաշտոնյաների դեմ շարունակվում է․ Շարմազանով


Նիկոլի «խաչակրած արշավանքը» մարզպետների և տարատեսակ պաշտոնյաների դեմ շարունակվում է․ Շարմազանով
Հունվար 5 22:06 2024

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տեսարանների կառնավալ է ընթանում …

Նիկոլի «խաչակրած արշավանքը» մարզպետների եւ տարատեսակ պաշտոնյաների դեմ շարունակվում է…

Չարիքին ծառայողների վերջը տենց անփառունակ է լինում։

Կարծես թե ոչ մի Նիկոլին ծառայած չի պլստալու։

Հերթով ու շարքով բոլորիդ ճամփելու է։

Սա դեռ ծաղիկներն են։

Առջեւում ավելի խոշոր ձկների է ճամփելու Նիկոլը, նույնիսկ շատ խոշոր։

Լավ էլ կանի։

Քաղաքական «վեցնոցներն» ու «հաճախորդները» նիկոլիզմից ավելի վտանգավոր են։

Հ.Գ. Մեկը չկա Նիկոլին ասի՝ էդ «Լեոպիլդի օզվերինը» մի օր չեղավ արտաքին թշնամու դեմ կիրառես։