Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ․ ԱԽ քարտուղար


Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ․ ԱԽ քարտուղար
Հունվար 5 15:54 2024

Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհրդային քարտեզները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն:

«Հույս ունենք, որ այս ուղղությամբ մենք կկարողանանք հաջողության հասնել»,- նշեց ԱԽ քարտուղարը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանն ավելի վաղ կատեգորիկ «ոչ» է ասել հայկական կողմի առաջարկին։

Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել,  թե Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրած վերջին տեքստում ինչպիսի փոփոխություններ կան, որոնց Ադրբեջանը դրական է արձագանքել։