Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին․ Գագիկ Ծառուկյան


Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին․ Գագիկ Ծառուկյան
Հունվար 5 19:32 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:
Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով:Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» . . .»։