Քննչական կոմիտեն արցախահայության էթնիկ զտումների վերաբերյալ վարույթ է նախաձեռնել, բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․
«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են»,- նշել է քննչական կոմիտեի նախագահը։
«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հավելել է Քյարամյանը։










