Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում


Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվար 4 10:33 2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 

 
 

Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կիլոմետրը փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։

 

Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։