Հիշո՞ւմ եք, ինչքան հպարտ ու ինքնավստահ էր քայլում հայ սերունդն իր հողի վրա․ գնդապետ Հասրաթյան


Հիշո՞ւմ եք, ինչքան հպարտ ու ինքնավստահ էր քայլում հայ սերունդն իր հողի վրա․ գնդապետ Հասրաթյան
Հունվար 3 11:46 2024

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քնած, թե արթուն, ինձ միշտ այցի են գալիս հենց այս պահերը....

Հիշո՞ւմ եք, ինչպես էինք տոնում մեր հաղթանակներները...

Հիշո՞ւմ եք, ինչքան հպարտ ու ինքնավստահ էր քայլում հայ սերունդն իր հողի վրա...

Իսկ մենք որոնում էինք լավը...

Որոնեցինք, որոնեցինք և արդյունքում... գտանք վատը...

...Երանի այն լավ օրերին, որ նորից պիտի գան...»