Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»․ Վարդան Ոսկանյան


Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»․ Վարդան Ոսկանյան
Հունվար 2 20:41 2024

Իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․ 

 

«Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»։ Դիցուք, կա Հայաստանը հզոր, գերիշխող և ընդարձակ տեսնելու երազանքով ապրող ու այդ երազանքի իրականացմանը ձգտող Հայաստանը և գոյատևելով բավարվող կամ, որ ավելի վատ է, հենց գոյատևելով հպարտացող Հայաստանը։

 

Հենց առաջին երազանքի Հայաստանն է իր խորքում իրապես պետականն ու ինքնիշխանը, որովհետև միայն գոյատևելու համար սեփական պետություն ունենալն ամենևին անհրաժեշտ պայման չէ»: