Հրապարակվել են Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը․ կա տnւժած.մանրամասներ (տեսանյութ)


Հրապարակվել են Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը․ կա տnւժած.մանրամասներ (տեսանյութ)
Հունվար 2 13:16 2024

Համացանցում են հայտնվել Երևանի Սեբաստիա փողոցում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի կադրերը։

 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է այրվող տրոլեյբուսը տեղից շարժվում և հետ ընթանում՝ բախվելով Պարեկային ծառայության ավտոմեքենային։

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն ուղևորներին շտապ տարհանել են։ Տարհանման ժամանակ աշխատակիցներից մեկը ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։