Ամոթանքի պաստառներ՝ «Հանրայինի» դարպասներին՝ Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար


Ամոթանքի պաստառներ՝ «Հանրայինի» դարպասներին՝ Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար
Հունվար 1 12:00 2024

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Հանրային հեռուստաընկերության դարպասներին այս պաստառներն է փակցրել՝ ամոթանք տալով Կաթողիկոսի ուղերձը չցուցադրելու համար․

 

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հանրային Հեռուստաընկերության եթերով չի հեռարձակվել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը։

 

Ամո՛թ Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին:

 

Հավատարիմ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձին՝ թող երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը և զորեղ մնա հավատն առ Աստված»,- ասվում է հաղորդագրության մեջ։