Թո՛ղ անառիկ լինեն Հայաստանի սահմանները, թո՛ղ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի ամենուր.Ռոբերտ Օղլախչյան


Թո՛ղ  անառիկ լինեն Հայաստանի  սահմանները, թո՛ղ     երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի ամենուր.Ռոբերտ Օղլախչյան
Դեկտեմբեր 31 22:24 2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավարտին է մոտենում 2023 թվականը, որը գոյապայքարի և հայապահպանման տարի էր։ Քիչ անց մենք կշրջենք դժվարություններով գրված մեր տարեգրության ևս մեկ էջ և կթևակոխենք նոր շրջան, որտեղ մեզ բարդ ու պատասխանատու ճանապարհ է սպասվում։ Բայց այս պահին չանդրադառնալով այդ կարևոր քայլերին, տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը։
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ բոլորիս առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունն անխախտ լինի Հայոց աշխարհում:
Թո՛ղ անառիկ լինեն Հայաստանի սահմանները, թո՛ղ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի ամենուր, և թո՛ղ գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները:
 
Ռոբերտ Օղլախչյան