Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 300 արցախցի երեխաներ մեկնել են կախարդական ճամփորդության


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 300 արցախցի երեխաներ մեկնել են կախարդական ճամփորդության
Դեկտեմբեր 31 18:13 2023

Երևանի Քաղաքապետարանից հայտնում են՝ շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական
ճամփորդության:

Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի
քաղաքապետի տեղակալ  Լևոն Հովհաննիսյանը:
Շուրջ 2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու
ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել
ևս մեկ անմոռանալի օրով:

Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի
աջակցությամբ: