Անցող 2023 թվականը լի էր զարգացումներով ու աննախադեպ մարտահրավերներով Հայաստանի Հանրապետության, հայության ու Lեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«ՀՀ և միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներին շնորհակալ ենք դրանց շուրջ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումների լուսաբանման հարցում արդյունավետ համագործակցության համար:
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթում ենք լավագույնը, այդ թվում՝ կայունություն, խաղաղություն և բոլոր ընտանիքների նվիրական նպատակների իրականացում»,- նշել է Բադալյանը:










