Ավինյանը Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով


Ավինյանը Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրով
Դեկտեմբեր 29 23:41 2023

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, 2023 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին։

Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։