65 տարի առաջ կորած դրամապանակը վերադարձվել է տիրոջ ընտանիքին


65 տարի առաջ կորած դրամապանակը վերադարձվել է տիրոջ ընտանիքին
Դեկտեմբեր 29 22:23 2023

ԱՄՆ-ում կինոթատրոնի տերը գտել է այցելուներից մեկի՝ 65 տարի առաջ կորցրած դրամապանակը և վերադարձրել այն ընտանիքին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

 

Դրամապանակը հայտնաբերել է Ջորջիա նահանգի Ատլանտայում գտնվող «Plaza Theatre» կինոթատրոնի սեփականատեր Քրիս Էսկոբարը։ Կինոթատրոնը կառուցվել է 1939 թվականին և ներկայումս ամենահինն է քաղաքում։ 1958 թվականին կորած իրն ընկած է եղել զուգարանի պատի հետևում, սակայն սեփականատերը պարզաբանել է, որ այդ վայրում նախկինում խորդանոց է եղել։

 
 

Էսկոբարը խոստովանել է, որ իսկական ճանապարհորդություն է կատարել դեպի անցյալ՝ բացելով դրամապանակը։ Այն պարունակում էր սեփականատիրոջ ընտանիքի սեւ-սպիտակ լուսանկարներ, նոր Chevrolet մեքենա շահելու վիճակախաղի տոմս, ապահովագրական քարտեր և այլն: 

 

Սակայն գլխավոր գտածոն Ֆլոյ Քալբրեթի անունով վարորդական իրավունքն էր։ Էսկոբարն ու նրա կինը համացանցային հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում գտել են 71-ամյա Թեա Չեմբերլենին՝ Քալբրեթի աղջկան։ Պարզվել է, որ տարեց կինն ապրում է կինոթատրոնից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա։

 

Քալբրեթի երեխաները, թոռները և նույնիսկ ծոռները՝ այժմ հինգ և յոթ տարեկան, եկել են կինոթատրոն՝ դրամապանակը վերցնելու։ Չեմբերլենը խոստովանել է, որ շատ հուզիչ էր դիտել, թե ինչպես են նրանք նայում մեծ տատիկի իրերին, որին երբեք չեն տեսել:

 
 

Atlanta movie theater wallet lost 65 years ago returned to stunned family