Փոփոխություն ՀՀ կառավարության կազմում. պաշտոնական


Փոփոխություն ՀՀ կառավարության կազմում. պաշտոնական
Դեկտեմբեր 29 20:45 2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝  Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռոբերտ Խաչատրյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Մխիթար Հայրապետյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Մխիթար Հայրապետյանին նշանակել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում: