Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ԲՏԱ նախարար


Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ԲՏԱ նախարար
Դեկտեմբեր 29 19:53 2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ Նա կփոխարինի Ռոբերտ Խաչատրյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

 
 

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:

 
 

Հիշեցնենք՝ Հայրապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնը։