Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը
Դեկտեմբեր 28 23:11 2023

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվեց «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում:

Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ: Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ ունեցան արտիստի հետ նույն բեմում: