Տիգրան Ավինյանը հյուրընկալել է բռնահանված արցախցի փոքրիկներին


Տիգրան Ավինյանը հյուրընկալել է բռնահանված արցախցի փոքրիկներին
Դեկտեմբեր 28 20:29 2023

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի համատեղ նախաձեռնությամբ՝ համայնքում բնակվող հինգ հարյուր արցախցի երեխայի համար կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Վարչական շրջանի աշխատակիցների կորպորատիվ միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արցախցի երեխաներին հյուրընկալելու, ամանորյա ուրախ մթնոլորտ, ժպիտ և ջերմություն պարգևելու համար: