Flyone Armenia-ի ինքնաթիռում 1150 եվրո են մոռացել


Flyone Armenia-ի ինքնաթիռում 1150 եվրո են մոռացել
Դեկտեմբեր 25 16:34 2023

Դեկտեմբերի 23-ին Flyone Armenia-ի 3F 327 Երեւան-Մոսկվա (Զվարթնոց-Շերեմետևո) չվերթում ուղեկցորդուհիները ինքնաթիռի սրահում գումար են հայտնաբերել։ 

 «Արմենպրես»-ը FlyOne Armenia ավիաընկերությունից տեղեկացավ, որ գումարը կազմել է 1150 եվրո։ Այն ամբողջությամբ փոխանցվել է Շերեմետևո օդանավակայանի (Մոսկվա) անվտանգության ծառայությանը։

Դեկտեմբերի 21-ին էլ նույն ավիաընկերության 3F 316 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում բորտուղեկցորդուհիները սրահում հայտնաբերել էին 5000 դոլարի չափ գումարով դրամապանակ։