Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է


Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է
Դեկտեմբեր 19 17:57 2023

Աննա Դանիբեկյանի «քթի» գործով Նարեկ Մանթաշյանն արդարացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Քթի գործով մեղադրվող Նարեկ Մանթաշյանը ԱՐԴԱՐԱՑՎԵՑ: Հիշեցնեմ գործը վերաբերում էր դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկման փոխարեն քթի պլաստիկ վիրահատություն կատարելու փաստի հրապարակմանը:

Արդարադատությունն իրականացրել է Արման Հովհհանիսյանը»,- գրել է Կոչուբաևը։