ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է՝ Միրզոյանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»


ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է՝ Միրզոյանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»
Դեկտեմբեր 11 23:17 2023

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։