Միրզոյանը և Կոլոննան քննարկել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները (տեսանյութ)


Միրզոյանը և Կոլոննան քննարկել են խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները (տեսանյութ)
Դեկտեմբեր 11 21:36 2023

 

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
 
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։
 
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
 
Մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։