Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը


Փայլանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը
Դեկտեմբեր 11 13:13 2023

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, ԹԱՄԺ (Թուրքիայի ազգային մեծ ժողով) նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի (Twitter) օգտահաշվում կատարած գրառմամբ, անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը: Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։

Փայլանի գրառման մեջ մասնավորապես ասվել է. 

«Հրաշալի լուր․ մաղթում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին տարածված ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝  2 ադրբեջանցի զինծառայողի։