«Էներգետիկ Շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված «ՄԱՔՈւՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հեքեթոնի հաղթող է ճանաչվել Պոլիտեխնիկի SmarTech անվամբ թիմի կողմից ներկայացված նախագիծը, իսկ լավագույն 3-րդ տեղ է ճանաչվել արդեն Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը ներկայացնող GreenIT անվամբ թիմի նախագիծը:
Էներգետիկական տեսանկյունից ծրագրում առկա հատուկ մշակված ալգորիթմների միջոցով ձևավորվում է ավելի արդյունավետ աղբահանության մեխանիզմ, կրճատելով աղբատար մեքենաների համար օգտագործվող վառելիքը` նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակները։
Հեքեթոնի թեմայի թիրախն էր էներգետիկայի բնագավառում Գյումրու առջև ծառացած խնդիրները:
Շնորհավորում եմ մեր ուսանողներին, Պոլիտեխնիկը լավագույնս ներկայացնելու և կարճ ժամանակում առաջադեմ հաղթական նախագծեր մշակելու համար:
Միջոցառումը կազմակերպվել էր USAID Armenia-ի և Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2 հիմնադրամի կողմից:










