Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության դեպք. ՔԿ


Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության դեպք. ՔԿ
Դեկտեմբեր 10 22:29 2023

Բացահայտվել է ամուսինների կողմից թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը և իրականացրել դրա կառավարումը։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․–ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․–ի նկատմամբ։ Նրանք կալանավորվել են:



loading...