Արցախի հարցը քաղաքական հարց է, եթե ուզում ենք լուծել այն, չպետք է խուսափենք քաղաքականությամբ զբաղվելուց: Այդ մասին «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովի ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․
«Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի հանրապետության սուբյեկտայնության հիմքը` Արցախի ժողովուրդը, ելնելով այդ ժողովրդի իր հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքի պաշտպանությունից, մենք որդեգրել ենք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ձևավորված Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ամեն կերպ աջակցելու ուղեգիծը»,- ասել է պատգամավորը։