ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիսանո՞ւմ է ՀՀ քաղաքացի, որը տիրապետում է պետական գաղտնիքի. Նարե Սիմոնյան


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիսանո՞ւմ է ՀՀ քաղաքացի, որը տիրապետում է պետական գաղտնիքի. Նարե Սիմոնյան
Դեկտեմբեր 10 14:59 2023

«Ոչ թե պետք է ասենք փախստականի կարգավիճակից առաջացող իրավունքների ոտնահարումներ, այլ  ոտնահարումներն առաջանում են ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին հակասահմանադրական ձևով քաղաքացիությունից զրկելու հետևանքով»,-ասաց արցախցի հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը՝ ելույթ ունենալով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովում:

Նրա խոսքով՝ ՀՀ օերնսդրական փոփոխությունների շնորհիվ Նիկոլ փաշինյանի քաղաքականությոնից անմենաշատը տուժած քաղաքացիներին փորձում են դուրս թողնել ՀՀ-ում ընթացող քաղաքական պրոցեսներից:

Նարե Սիմոնյանը նկատեց, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները միշտ համարվել են ՀՀ քաղաքացիներ և աշխատել են Հայաստանի տարբեր պետական կառույցներում, միակ տարբերությունն այն է եղել, որ Արցախում գրանցվածները մասնակցել են Արցախի ընտրություններին, բայց 2021 թվականին շատ արցախցիներ մասնակցել են նաև Հայաստանի ԱԺ ընտրություններին:

Նարե Սիմոնյանը հիշեցրեց, որ Արցախի դեմ իրականացված վերջին ագրեսիայից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ արցախցիները ՀՀ քաղաքացի չեն:

«Նրանք ասացին, կամ գնում եք և  անձնագրայինում փոխում եք ձեր գրանցման հասցեն և մենք ձեզ տալիս ենք ժամանակավոր պաշտպանության, փախստականի կարգավիճակ, կամ եթե ուզում եք ՀՀ քաղաքացի դառնալ՝ կրկին գնացեք դիմեք ՀՀ քաղաքացի դառնալու համար, բայց հետագա թոշակների, նպաստների ճակատագիրն շատ անորոշ է»,-հայտնեց բանախոսը:

Նա պարզաբանեց, որ ՀՀ լիազոր մարմիններից վերջինի տարբերակի դեպքում բռնագաղթածներին հայտնում են, որ թոշակ և նպաստ չեն ստանա, կամ փաստաթղթերի փաթեթ պետք է հավաքել, որն հնարավոր չէ՝ Արցախի պետական ինստիտուտների լուծարման հետևանքով:

«Այդ դեպքում հարց եմ հնչեցնում՝ արդյո՞ք ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի,  ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուրարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի՞ է, թե ոչ, և եթե չեն հանդիսանում, ապա ինչ իրավունքներով եք առաջնորդվել՝ նրանց նշանակելով այնպիսի պաշտոնների, որոնք միայն ՀՀ քաղաքացիների համար են և պետական գաղտնիքի են տիրապետում»,-ՀՀ իշխանություններին դիմեց Նարե Սիմոնյանը և շարունակեց. «Ինչ հիմքով և ինչ մեղադրանքով է ձերբակալվել, ըստ ՀՀ իշխանությունների, Ադրբեջանի տարածքում գտնվող, ՀՀ քաղաքացի չհանդիսացող Միքայել Արզումանյանը»: