Կապանում «Mersedes»–ը բախվել է ճանապարհին հարակից պատին. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է


Կապանում «Mersedes»–ը բախվել է ճանապարհին հարակից պատին. 25-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Օգոստոս 19 10:33 2017

Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:

Փրկարարները փակել են գազի բալոնը: