Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման


Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվեց  18 տարվա ազատազրկման
Դեկտեմբեր 7 16:42 2023

Բաքվում շարունակվում է գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի շինծու գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Մեղադրող կողմը նշել է, թե իբր դատական ​​հետաքննության ընթացքում մեղադրանքը հաստատվել է։

Դատախազը դատարանին առաջարկել է Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Նշված ժամկետից 5 տարին նա պետք է անցկացնի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Պատիժը կրելուց հետո նա պետք է արտաքսվի Ադրբեջանից։