Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Դեկտեմբեր 6 08:11 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե իրենք ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն են արել, այլ`սիրո ու համերաշխության հեղափոխություն, ու որ վենդետաներ չեն լինելու:

«Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է», - Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:

Փաշինյանի խոսքով` իրենց մոտեցումը եղել ու մնում է նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն ու գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա:

«Իմ համոզմունքը  եղել ու մնում է այն, որ այն, ինչ ինստիտուտցիոնալ չէ, արդարություն չէ», - շեշտեց նա: