2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ)


2019-ին դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք, որ բացենք արդարադատության դռները. Վարչապետ (Տեսանյութ)
Դեկտեմբեր 6 03:53 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց, որ 2019 թվականին նախաձեռնել էր դատարանների մուտքերը շրջափակելու ակցիան:

«Սա դառն արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ, իրականում, մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն», - 2024 թվականի պետական բյուջեի նախագծի  քննարկման ժամանակ հայտարարեց նա:

Վարչապետի խոսքով՝ պետք է կենդանի պահել արդարության ու արդարադատության հանրային պահանջը,  ի հեճուկս բոլոր դժվարությունների`  պետք է  անսասան պահել հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ: