ՔՊ-ի արտաքին կապերի մասին զեկույց է ներկայացվել


ՔՊ-ի արտաքին կապերի մասին զեկույց է ներկայացվել
Դեկտեմբեր 5 23:57 2023

«Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, կուսակցության տարածքային կազմակերպությունների նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր»։