Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների ուղեվարձը կդարձնի՞ 150 դրամ


Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների ուղեվարձը կդարձնի՞ 150 դրամ
Դեկտեմբեր 5 15:35 2023

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից հասցնելով 150 դրամի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է,  պետք է նաև ավտոբուսները, երթուղին թանկանա։ Ես այս առումով ունեմ մեծ վերապահում,  քանի որ միշտ համարել եմ, որ հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։

Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված ավտոբուսներում, ինչպես հիմա է անգամ այն պայմաններում, երբ միկրոավտոբուսները փոխարինվեցին ավտոբուսներով, բայց հիմնական խնդիրը չլուծվեց», - ասաց նա։