Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան


Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
Դեկտեմբեր 5 13:12 2023

«Այս գործում բացակայում է հանցակազմը և այն անհիմն է՝ բացարձակ քաղաքականացված, բնականաբար, այնտեղ բացակայում է հանցակազմը»,-դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե»  նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա հայտնեց, որ պետական մեղադրող կողմն առաջնորդվում է որոշակի քաղաքական պատվերով, նրա կողմից փորձ է արվում «փազլը հավաքել գոյություն չունեցող մասերից»։

«Չունենալով ապացույցներ՝ նրանք փորձում են ենթադրությունների հիման վրա ինձ մեղսագրել մի արարք, որը բնության մեջ տեղի չի ունեցել, որն այս դատավարությունն ի սկզբանե ապացուցեց, քանի որ դատալսումների ընթացքում որևէ հիմնավոր ապացույց չհայտնվեց, նույնիսկ այն վկաներից, որոնց վրա պետական մեղադրողը շատ մեծ հուսեր էր դնում»,- ասաց Չալաբյանը։

Կրկնելով, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում՝ Չալաբյանը հավելեց. «Եթե այս դատարանն արդարցնող որոշում չկայացնի՝ մեր հանձնառությունն յան է, որ մենք կգնանք բոլոր ատյաններով, ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ապացուցենք, որ այս գործում չա հանցակազմ, հանցանք և որոևէ կողմի մեղք»

Նա հայտնեց, որ  այդ դատավարության մեծ վնաս են հասցրել իր հեղինակությանը և ամեն ինչ անելու են, որ իրեն ապօրինի պատասխանատվության ենթարկելու մեջ մեղավորներն պատասխանատվության ենթրակվեն։

«Մեր պետությունում չպետք է լինի այնպես, որ մի խմբակ պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու, նսեմացնելու, նրանց հեղինակությունը ոչնչացնելու համար»,- հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչը։