Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 36-ամյա տղամարդը մահացել է


Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 36-ամյա տղամարդը մահացել է
Օգոստոս 18 13:21 2017

Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Հենրիկ Ավանեսյանին և դիմել փախուստի:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հենրիկ Ավանեսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օգոստոսի 18-ին, ժամը 3.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է հետաքննություն: