Մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը՝ վերածնվի. Վարդան Ոսկանյան


Մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը՝ վերածնվի. Վարդան Ոսկանյան
Նոյեմբեր 26 23:23 2023

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում փորձում ես գտնել Արցախի բնությանը նման պատկերներ, մի պահ վերացարկվել և պատկերացնել, թե Արցախում ես։

 
 

Հետո՝ հատկապես գիշերները, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, սկսվում է տառապանքը. Հայաստանի կորուսյալ այդ հատվածի սրտամաշ կարոտը, պարտության սոսկալի ամոթն ու արդար վրեժի անհագ ցանկությունը տակնուվրա են անում հոգիդ, քայքայում բանականությունդ։

 Եվ այդ ամենից հետո գալիս է միակ հանգստացնող և փրկարար միտքը. այս մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը վերածնվի»։