Արկադի Դումիկյանի աննախադեպ մենահամերգն ԱՄՆ-ում և հատուկ վկայականը


Արկադի Դումիկյանի աննախադեպ մենահամերգն ԱՄՆ-ում և հատուկ վկայականը
Նոյեմբեր 26 00:29 2023

Այսօր դժվար է պատկերացնել որևէ ուրախ միջոցառում առանց Արկադի Դումիկյանի հիթային կատարումների. Դրանք ամենասպասվածն ու սիրվածն են յուրաքանչյուր դեպքում։ Դե, իսկ երգչի երկրպագուների համար նրան կենդանի ձանով լսելը իսկական տոն է և հանդիսատեսը բաց չի թողնում նման ցանկացած հնարավորություն։

Նախորդ տարի դրական առումով մեծ աղմուկ բարձրացրին Մարզահամերգային համալիրում ունեցած նրա մենահամերգները, որին հաջորդեցին մենահամերգները Եվրոպայի լավագույն՝ ընդհուպ մինչև թագավորական սրահներում։ Թվում էր, թե նման հաջողություններից հետո այլևս անհնար կլինի նոր ձեռքբերումներ ունենալ, սակայն Դումիկյանը ապացուցեց հակառակը՝ հոկտեմբերին sold out համերգ ունենալով Լոս Անջելեսի Peacock թատրոնում։ Համերգի ընթացքում հնչեցին ամենասիրված կատարումները, դուետները, հանդիսատեսը անակնկալներ ուներ նաև՝ նոր կատարումների տեսքով։

«Շատ երկար ու մանրակրկիտ էինք պատրաստվել իմ առաջին ամերիկյան մեծ մենահամերգին։ Ուշադրություն էինք դարձրել անգամ ամենափոքր թվացող դետալներին։ Մինչ համերգի մեկնարկը մեծ էր լարվածությունը ու պատասխանատվության զգացումըբայց հենց բեմ բարձրացա ու լսեցի հանդիսատեսիս ծափերըմիանգամից ամեն ինչ մոռացա։ Ես շատ շնորհակալ եմ բոլորինովքեր ներկա են գտնվում իմ համերգներինես բեմում կանգնած զգում եմ իրենց աջակցությունըդա ինձ իրոք շատ է օգնում ոգևորում»,- մեզ հետ զրույցում նշեց Դումիկյանը։

Հայաստանից դուրս նման մասշտաբային նախագծերը մեծ նշանակություն ունեն նաև հայապահպանության տեսանկյունից։ Հազարավոր հայեր հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ունկնդրելու իրենց հայրենակցին։ Այս աննախադեպ համերգը ըստ արժանվույն գնահատվեց նաև Լոս Անջելեսի  քաղաքային իշխանությունների կողմից։ Արկադի Դումիկյանը հատուկ վկայականի արժանացավ՝ Peacock-ում sold out մենահամերգ ունենալու կապակցությամբ, ինչը ապացուցում է, որ նման բան քչերին է հաջողվում՝ առավել ևս հայ արտիստների շրջանում։

«Համերգի նախապատրաստական աշխատանքները սկսել էինք բավականին վաղ։Արել էինք ամեն ինչ՝ հանդիսատեսին անմոռանալի և հույզերով լեցուն երեկո պարգևելու համար»,- իր խոսքում ընդգծեց Արկադի Դումիկյանի պրոդյուսեր Լևոն Չախոյանը՝ DJ Լևոնը։

Չնայած նրան, որ այդ օրվանից արդեն բավական ժամանակ է անցել, այնուամենայնիվ մինչ այսօր հնչող կարծիքներն ու արձագանքները ցույց են տալիս, որ երգիչն ու իր թիմը փայլուն կերպով լուծել են իրենց առջև դրված խնդիրը՝ գերազանցելով բոլոր սպասումները։ Հերթը՝ նոր բեմեր նվաճելունն է։