«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի գուլպայի միջից 9 գրամ քաշով կանաչավուն զանգված է հայտնաբերվել


«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի գուլպայի միջից 9 գրամ քաշով կանաչավուն զանգված է հայտնաբերվել
Օգոստոս 18 12:58 2017

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դատաքննություն իրականցնող մարմնի թույլտվությամբ կարճաժամկետ մեկնումից վերադառնալուց հետո ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վ. Մ.-ն ենթարկվել է անձնական խուզարկության:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջինիս գուլպայի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային թաղանթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 9 գրամ քաշով կանաչավուն զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: