Այս տարվա սեպտեմբերին ԼՂ-ում զոհված ռուս խաղաղապահներին նվիրված հուշարձան է բացվել


Այս տարվա սեպտեմբերին ԼՂ-ում զոհված ռուս խաղաղապահներին նվիրված հուշարձան է բացվել
Նոյեմբեր 25 21:07 2023

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում ռուս խաղաղապահի օրվան նվիրված բացվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների հիշատակին նվիրված հուշարձան:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան 52-ամյա Իվան Կովգանը։