Հայաստանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ


Հայաստանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Նոյեմբեր 25 17:35 2023

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Լուայհան Ալ-Անկարի կողմից: