Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ


Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Օգոստոս 18 11:09 2017

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Նշենք, որ «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ:

Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եև և Ալժիրի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ: