Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ՝ անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են․ Հասրաթյան


Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ՝ անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են․ Հասրաթյան
Նոյեմբեր 20 15:15 2023

ԱՀ ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Երբ փոքր էի, մեր տան մեծերն ինձ սովորեցնում էին սիրել ընտանիքը, քանզի, ինչպես իրենք էին ասում, ընտանիքից է սկսվում Հայրենիքը...

Հետո,երբ դարձա հասուն երիտասարդ, իսկ Հայրենիքը պատերազմում էր, չմոռանալով իմ մեծերի խորհուրդը, սկսեցի սիրել երկրի սահմանը, որովհետև համոզված էի, որ նաև սահմանից է սկսվում Հայրենիքը...

Այսօր, երբ մեծերս չկան, իսկ ես վաթսունն անց մարդ եմ, նոր-նոր զգում եմ, որ, բացի ընտանիքից և սահմանից, Հայրենիքն ունի նաև մեկ այլ սկիզբ, դա մեր կորսված ու կորսվող հայրենական տարածքներում  անտեր ու անխնամ մնացած գերեզմաններն են...

Հ.գ.-Ժամանակին իմ մեծերը նաև ասում էին, որ անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են...»։