Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը


Հայաստանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը
Նոյեմբեր 20 15:01 2023

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

 

«Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն էր՝ վերջնականապես վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին որոշումը: Հայկական կողմը, թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, սակայն որևէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջնական մասում խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

 

Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։