Սիրուշոյի նոր՝ «Ինձանից ավել» երգը մի քանի ժամվա ընթացքում հասցրել է սիրվել։
Սոցցանցերի շատ օգտատերեր երգից հատվածներ են հրապարակում իրենց էջերում։
«Ես գրել եմ իմ հատվածի խոսքերն ու երաժշտությունը, Վիկտոր Էսպինոլան՝ իր ու այսպիսով ստացվել է մշակույթների ձուլում: Վիկտորը աշխարհի լավագույն քնարահարներից է և նվագում է համաշխարհային լավագույն երաժիշտների հետ: Շնորհակալ եմ իրեն այս համագործակցության առաջարկի համար»,-մանրամասներ է ներկայացրել երգչուհին իր ինսթագրամի էջում։