Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից երկուսի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-ասաց նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նշելով, որ երրորդ տուժածը, որի վիճակը բավարար էր գնահատվել, երեկ դուրս է գրվել։